Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Կայացավ 4-րդ ռուս-հայակական գիտա-գործնական կոնֆերանսը

Կայացավ 4-րդ ռուս-հայակական գիտա-գործնական կոնֆերանսը

Երևանի Մխիթար Հերացու անվ. բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) տեղի ունեցավ ռուս-հայկական   IV գիտա-գործնական կոնֆերանսը, որին մասնակցում էին  Հայաստանի բժիշկները և Ռուսաստանից ժամանած մասնագետները, ԵՊԲՀ ուսանողները:

 

Հայկական ռադիոլոգների ասոցիացիայի փոխնախագահ Գառնիկ ԱվետիսյանԿոնֆերնասին բացման խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ հետդիպլոմային կրթության գծով պրոռեկտոր, Ճառագայթային ախտորոշման ամբիոնի վարիչ, Հայկական ռադիոլոգների ասոցիացիայի փոխնախագահ Գառնիկ Ավետիսյանը, ով ողջունեց հերթական գիտա-գործնական կոնֆերանսի մասնակիցներին, որն ըստ ավանդույթի անվանել են «Հայաստանի հանդեպ սիրով»:

Մեդ-Պրակտիկի հետ զրույցում Գ. Ավետիսյանը, խոսելով միջոցառման կարևորության մասին, նշեց. «Նման համագործակցությունները  շատ կարևոր են, քանի որ տեղում ներկայացվում են նորարարություններն ու առաջընթացները, իրականացվում է փորձի փոխանակում: Ընթացքում մենք համեմատում ենք մեզ մոտ իրականացվող հետազոտությունները նրանց աշխատանքի հետ, համեմատվում է նաև որակն ու կրթական գործընթացները, որոնցից էլ կատարում ենք համապատասխան եզրահանգումներ: Շատ կարևորում եմ նաև ԵՊԲՀ և Ա. Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտի հետ համաձայնագրի կնքումը, որը թույլ կտա որակավորման ու կրթության դասընթացներն իրականացնել արտասահմանում: Սա ևս մեկ խթան է  մեր առողջապահության զարգացման համար: Արտասահմանյան պրոֆեսուրայի ներկայացվածությունը Հայաստանում, մեր դասախոսների, ինչպես նաև երիտասադր բժիշկների, կլինիկական օրիդինատորների այցերն արտասահման, նրանց կլինիկաներում աշխատանքներին մասնակցությունը  կնպաստեն մասանգետների որակական լուրջ բարեփոխմանը»:


 Կայացավ 4-րդ ռուս-հայակական գիտա-գործնական կոնֆերանսը.
Հայ ուրոլոգների ասոցիացիայի նախագահ Արթուր ԳրաբսկիիԲացման խոսքով հանդես եկավ նաև Հայ ուրոլոգների  ասոցիացիայի նախագահ Արթուր Գրաբսկին`նշելով, որ Հայկական ուրոլոգիական ասոցիացիան մշտապես կազմակերպում է նման ֆորումներ, որոնք հնարավորություն են տալիս բժիշկներին լսել ու տեսնել բժշկության մեջ փորձագետների կողմից կատարված աշխատանքները, ծանոթանալ վերջին ձեռքբերումներին:


Զեկուցողներից Ա. Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտի պրոֆեսոր Յուլյա Ստեփանովան խոսեց երիկամների քաղցկեղի ուլտրաձայնային ախտորոշման խնդիրների և  էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման ժամանակ ճառագայթային ախտորոշման մասին.

 

 Ա. Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտի պրոֆեսոր Յուլյա Ստեփանովա«Երիկամների խնդիրների մեջ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում քաղցկեղին: Շատ կարևոր է ուսումնասիրել ու լավ պատկերացնել տվյալ հիվանդության բոլոր առանձնահատկությունները, որոնք դրսևորվում են ընթացքում: Երիկամի քաղցկեղը կարող է առաջանալ անգամ մանկական տարիքում և որևէ մեկն այս առումով ապահովագրված չէ: Զեկույցի ժամանակ հիմնական շեշտը դրել եմ  հստակ ախտորոշման վրա, առանց որի հնարավոր չէ իրականացնել  ճիշտ բուժում: Ոչ կոռեկտ ախտորոշումը հանգեցնում է ոչ կոռեկտ բուժման` առաջացնելով համապասատխան հետևանքներ:


Ինչ վերաբերում է էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման ժամանակ ճառագայթային ախտորոշմանը, նշեմ, որ 45 տարեկանն անց տղամարդկանց 50%-ն ունենում են տարբեր խնդիրներ:

Եվրոպայում այս խնդիրը բավականին մանրամասն են ուսումնասիրում, մարդիկ ժամանակին անցնում են բուժման կուրս: Ցավոք, նույնը չեմ կարող ասել հետխորհրդային երկրներում ապրող մարդկանց մասին, ովքեր ամաչում են խոսել հիվանդության մասին: Դիսֆունկցիայի պատճառները կարող են շատ խորը լինել, դա կարող է անոթների, շաքարային դիաբետի և այլ լուրջ խնդիրների հետևանք լինել»:

 

 Կայացավ 4-րդ ռուս-հայակական գիտա-գործնական կոնֆերանսը  Կայացավ 4-րդ ռուս-հայակական գիտա-գործնական կոնֆերանսը

 Կայացավ 4-րդ ռուս-հայակական գիտա-գործնական կոնֆերանսը  Կայացավ 4-րդ ռուս-հայակական գիտա-գործնական կոնֆերանսը

Մոսկվայի պետական բժշկական ստոմատոլոգիական համալսարանի  ճառագայթային ախտորոշման ամբիոնի պրոֆեսոր Ալեքսանդր Յուրևիչի  զեկույցը վերաբերում էր միզուղիների և միզապարկի ուռուցքների ճառագայթային ախտորոշմանը.


 Մոսկվայի պետական բժշկական ստոմատոլոգիական համալսարանի ճառագայթային ախտորոշման ամբիոնի պրոֆեսոր Ալեքսանդր Յուրևիչ«Նախ ուզում եմ խոսել համագործակցության մասին: Սա թվով 4-րդ կոնֆերանսն է, որը կազմակերպում են հայ-ռուսական ասոցիացիաները և առաջին թեմատիկ սեմինարն է, որը նվիրված է միզուղիներին: Հանդիպման շրջանակներում ռուս և հայ մեր գործընկերների զեկույցները բավականին հետաքրքիր էին»,-ասաց նա` անցում կատարելով զեկույցին.

«Ցանկացած հիվանդության դեպքում, ինչպես նաև տվյալ խնդրի հետ կապված հարցերում, կարևորում եմ նորարարությունները և նոր տեխնոլոգիաների ներդրումները: Մեր մասնագտությունը բավականին դինամիկ է զարգանում, այդ իսկ պատճառով նորություններ շատ են լինում, որով մենք կիսվում ենք նման սեմինարների շրջանակներում: Ինչպես նշեցի իմ խոսքում, վերջին նորությունները կապված են  համակարգչային և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի, ուլտրաճառագայթային ախտորոշումների հետ: Համեմատական անցկացնելով Հայաստանի ու Ռուսաստանի միջև, հստակ կարող եմ ասել, որ Հայաստանը գտնվում է բարձր մակարդակի վրա՝ ունեք ժամանակակից տեխնիկա, իսկ որ ամենակարևորն է` նոր սերնդի, եվրոպական արտադրության, իսկ երիտասարդները տիրապետում են օտար լեզուների ու հետևում են նորություններին»:

 

 Կայացավ 4-րդ ռուս-հայակական գիտա-գործնական կոնֆերանսը

 

 Կայացավ 4-րդ ռուս-հայակական գիտա-գործնական կոնֆերանսը

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ